Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը բացվել է, կան այլ փակ ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին` ժամը 22:30-ի դրությամբ, [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/04/74182/]ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ աշխատանքների շնորհիվ[/url] բացվել է Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը:
[color=#CC0000]Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները:[/color]
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: