Սևան-Մարտունի-Գավառ-Վարդենիս ճանապարհին ստեղծվել է ուժեղ բուք
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի այս պահից զերծ մնան Սևան-Մարտունի-Գավառ-Վարդենիս ավտոճանապարհով երթևեկելուց, քանի որ ուժեղ բքի ու քամու պատճառով վայրկյանների ընթացքում ճանապարհները փակվում են:
Ինչքան էլ տեղի ՃՈ աշխատակիցներն ու ճանշինականները հսկայական աշխատանքներ են կատարում, սակայն բնության դեմ անզոր են:
Խնդրում ենք վարորդներին խիստ անհրաժեշտության դեպքում երթևեկել՝ առաջին հերթին մտածելով իրենց անվտանգության մասին: