211652_close_icon
views-count5281 դիտում article-date 15:11 04-01-2016

Տաքսի ծառայության սեփականատերը որդու եւ ծանոթի հետ կազմակերպել եւ իրականացրել է Արարատի առեւանգումը եւ ոչ միայն

Կարեն Գուրգենի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի բնակիչ Արարատ Մանուկյանին բացահայտ առևանգելու նպատակով նախնական համաձայնության գալով հայր և որդի Բաղդասար և Հովհաննես Խալաթյանների հետ՝ Բաղդասար Խալաթյանի կազմակերպմամբ և պահանջով Ա. Մանուկյանին առևանգելով տեղափոխել են Երևան քաղաքի Բարձրաբերդի 027 հասցեում գործող, Բաղդասար Խալաթյանին պատկանող «777» տաքսի ծառայության 1-ին հարկում գտնվող սենյակ: Բաղդասար Խալաթյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արարատ Մանուկյանին հարկադրաբար պահել է նույն շինության 1-ին հարկում գտնվող սենյակում` ապօրինի զրկելով ազատությունից: Այդ ընթացքում Կ. Վարդանյանը ընկերոջ` Բ. Խալաթյանի հետ նախնական համաձայնությամբ տևական ժամանակ որպես զենք օգտագործվող մահակով առանձնակի դաժանությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ծեծի են ենթարկել Արարատ Մանուկյանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Բացի այդ, Կարեն Վարդանյանի օժանդակությամբ Բաղդասար Խալաթյանն օգտագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի` Արարատ Մանուկյանին՝ խաբեությամբ Ազատ Մակարյանից հափշտակել է նրան պատկանող առանձնապես խոշոր չափերի` 19.680.000 ՀՀ դրամ արժողությամբ <<Մերսեդես G 500>> մակնիշի 90 CS 001 պ/հ ավտոմեքենան: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3, 5 կետերով, 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 38-178 հոդվածի 3 -րդ մասի 1-ին կետով: Կարեն Վարդանյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, իսկ Բաղդասար Խալաթյանինը՝ գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր