211652_close_icon
views-count13912 դիտում article-date 19:01 02-01-2016

Հայաստանում ահաբեկչության մեջ կասկածվող Բայրենի քաղաքացի է ձերբակալվել

Ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել է ահաբեկչություն համար հետախուզվող Բահրեյնի Թագավորության քաղաքացու: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հունվարի 1-ին ժամը 23:00-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել Բահրեյնի Թագավորության քաղաքացի, 1990 թ. ծնված Ֆադհել Ռ.-ին, որը 2014 թվականի մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ու 58 հոդվածի մեղադրանքով (սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական եւ մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն եւ ահաբեկչություն): Ֆադհել Ռ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ` հետախուզումը նախաձեռնողին տեղեկացնելու համար:

Նմանատիպ նյութեր