ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքը շնորհավորում է իր բոլոր ընթերցողների Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Թող 2016-ը լինի առողջության և բարօրության տարի:
Թող նոր տարին մեր հայրենիքին բերի խաղաղություն, թռիչքային զարգացում և օրինապաշտություն:
Թող յուրաքանչյուր հայ ծաղկեցնի իր տունը՝ դրանով բարվոքելով Հայաստանը:
Մաղթում ենք, որ 2015-ն իր հետ տանի բոլոր անհաջողություններն ու սայթաքումները, վրիպումներն ու թյուրիմացությունները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքը 2016-ին ևս կլինի իր ընթերցողների կողքին՝ ներկայացնելով Հայաստանում ու աշխարհում կատարվող ամենահրատապ իրադարձությունները, արտակարգ իրավիճակները, ուշագրավ զարգացումները: