Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 31-ին, ժամը 15.05-ին ահազանգ է սատցվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին` Նորավան գյուղի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ում «Mercedes E240» մակնիշի 34 RR 961 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Եթեր» հանգստյան տան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 52 կմ-ում «Volkswagen Passat» մակնիշի 34 PR 189 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:
Ջրափրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: