31759 դիտում
16:32 31-12-2015
54-ամյա վարորդը Արարատի մարզում Toyota Prado-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի քաղաքի Պուշկինի 43 շենքի բնակիչ, 54-ամյա Գագիկ Հայրապետյանը իր վարած Toyota Prado մակնիշի 69 ՕՕ 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել գազատար խողովակին և կողաշրջվելով հայտնվել առվակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+