Միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող օպերացիայի 9 ամիսների ընթացքում ոչնչացվել է ԻՊ ավելի քան 10 հազար գրոհային
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող օպերացիայի 9 ամիսների ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ավելի քան 10 հազար գրոհային: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Բլինկենի խոսքով՝ դաշնակիցներին հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել «Իսլամական պետության» դեմ մարտերում: