Երկրաշարժ Իրանում
Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Irna գործակալությունը՝ հղում անելով երկրի սեյսմիկ ծառայության կենտրոնին:
Վերջինի տվյալներով՝ Ռիխտերի սանդղակով 4,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 07:20-ին:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: