211652_close_icon

Եվրամիությունը Թուրքիայի հետ գործարքի համար «ծախեց իր հոգին». Financial Times

views-count3253 դիտում article-date 12:36 21-03-2016
Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի կնքման համար Եվրամիությունը «ծախեց իր հոգին», գրում է Financial Times-ը: Ինչպես նշում է թերթը, գործարքը բավականին թույլ է: Միգրանտներին զսպելուն ուղղված Թուրքիայի ջանքերը չեն համապատասխանում նրան, ինչը տալիս է ԵՄ-ը՝ վիզային սահմանափակումների վերացում, ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացի արագացում, ինչպես նաև 3 մլրդ եվրոյի հատկացում՝ անմիջապես: Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին iTele հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարը հակասում է սթափ մտքին:

Նմանատիպ նյութեր