Բրյուսելում ահաբեկչության սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարվել ամանորյա տոնական հրավառությունը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետարանը հայտարարել է, որ հետաձգվում է ամանորյան տոնական մեծ հրավառությունը՝ կապված ահաբեկչության սպառնալիքի հետ, հաղորդում է BBC-ն:
«Ներքին գործերի նախարարի հետ որոշում ենք կայացրել տոնական միջոցառումը այսօր երեկոյան չանցկացնելու մասին»,-RTBF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է քաղաքապետ Իվան Մայորը:
Նախօրեին Բելգիայի դատախազությունը հայտնեց 2 հոգու ձերբակալման մասին, ովքեր կասկածվում են Ամանորի գիշերն ահաբեկչություններ ծրագրելու մեջ:


