211652_close_icon
views-count3320 դիտում article-date 16:47 06-02-2022

Ալմաթիում փետրվարի 7-ին չեղյալ կհայտարարվի ահաբեկչության սպառնալիքի «նարնջագույն» մակարդակը

Ալմաթիում ահաբեկչական վտանգի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը փետրվարի 7-ից չեղյալ է հայտարարվել քաղաքում իրադրության կայունացման կապակցությամբ, հայտնել Է ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը:

«Ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը հայտնում է Ալմաթի քաղաքում իրավիճակի կայունացման մասին։ Շտաբի ղեկավարի կողմից ընդունված որոշման համաձայն ՝ մեգապոլիսի տարածքում ընթացիկ տարվա փետրվարի 7-ի ժամը 00: 00-ից (Երևանի ժամանակով փետրվարի 6-ին ժամը 22: 00-ից - խմբ.) չեղյալ է հայտարարվում ահաբեկչական վտանգի բարձր "նարնջագույն" մակարդակի գործողությունը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված Է շտաբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ հատուկ և իրավապահ մարմինները կշարունակեն ծառայության ուժեղացված տարբերակի իրականացումը:

Նմանատիպ նյութեր