Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել
Բելգիայի իշխանությունները մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ են հայտարարել, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնին:
Հաղորդագրության մեջ նշված է. «Իրավիճակի վերլուծությունը բացահայտել է լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է բնակչության համար անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկում»:
Բրյուսելի բնակիչներին հորդորվում է խուսափել մարդաշատ վայրերից և խստորեն հետևել ոստիկանության ու հատուկ ծառայությունների ցուցումներին: