Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խաղաղության փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 87 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 80 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սու»-ի թիվ 916 շենքի սենյակներից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի սենյակի դուռը:
***