Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին
Նախօրեին Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում վստահություն հայտնեցին նախարարների նոր ձևավորված կաբինետին՝ նոր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ, հաղորդում է "Спутник- Грузия"-ն:
Բացի այդ, նրանք աջակցություն են հայտնել «Ուժեղ, ժողովրդավարական, միացյալ Վրաստանի համար» կառավարական նոր ծրագրին:
Վստահության քվե է տվել 86 պատգամավոր, անվստահություն է հայտնել 28-ը: Որոշումն ուղարկվելու է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ 2-օրյա ժամկետում հաստատելու համար: