Մոսկվայում տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել
                        Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում երկկողմանի տասնյակ չվերթներ են հետաձգվել: 
«Վնուկովո»-ից հայտնի է դարձել, որ հետձգվել է մեկ թռիչք և 6 ինքնաթիռների ժամանում: «Դոմոդեդովո»-ից՝ 15 չվերթի և 60 ժամանման հետաձգում: 
Իսկ «Շերեմետևո»-ից հայտնի է դարձել,  որ հետձգվել է 12 չվերթ և 22 օդանավերի ժամանում: 
Նախորդ գիշերվա ընթացքում Մոսկվայում անդադար ձյուն է եկել, ինչը զգալիորեն դժվարացրել է ավտոմայրուղիներում մեքենաների ընթացքը և ազդել օդանավակայանների աշխատանքի վրա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

