Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային պարտադրել են փոխհատուցում վճարել գեյ մրցավարին
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտադրել են մրցավար Հալիլ Իբրահիմ Դինչդաղին փոխհատուցում վճարել նրա արտոնագիրը չեղյալ համարելու համար, երբ 2009 թվականին վերջինս խոստովանել էր, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
Որոշումը այսօր կայացրել է Ստամբուլի դատարանը, համաձայն որի, Դինչդաղը որպես փոխհատուցում կստանա մոտ 7,5 հազ. եվրո:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր որոշումը հիմնավորել էր նրանով, թե քանի որ գեյ լինելու պատճառով Դինչդաղը ազատվել էր զինծառայությունից, ապա նա պիտանի չէ մրցավարական աշխատանքի համար: