211652_close_icon
views-count1031 դիտում article-date 11:17 29-12-2015

Տարբեր անձանց կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու գործն ուղարկվել է ՀՔԾ

Քաղաքացի Արմեն Ա.-ն մասնավոր խուզարկուի ծառայություններ մատուցելու և դրա դիմաց գումար ստանալու նպատակով, հայտարարություն է տարածել համացանցային կայքերում, որի արդյունքում՝ տարբեր անձանցից որոշակի վարձատրության դիմաց, 2015 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում, շահագրգիռ քաղաքացիներին մատուցել է մասնավոր խուզարկուի ծառայություններ: Այդ կերպ՝ քաղաքացի Արմեն Ա.-ն, տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ, տարբեր անձանց անձնական կյանքի մասին, առանց վերջիններիս համաձայնության, հավաքել և պատվիրատուներին փոխանցել է ապօրինի տեղեկություններ: Անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը նույն օրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով` ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ տևական ժամանակ կատարվել է նախաքննություն: Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայությ

Նմանատիպ նյութեր