211652_close_icon

Սամվելը ազգականի ծննդյան արարողությունը ավարտել է մի քանի հոգու ծեծելով

views-count2265 դիտում article-date 16:59 28-12-2015
39-ամյա Սամվել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աշոտ Մինասյանի ծննդյան արարողության ժամանակ անհիմն վիճաբանության մեջ է մտել տարբեր անձանց հետ, որի ընթացքում տևական ժամանակով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը. խաթարվել է երթևեկությունը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել հասարակության նկատմամբ՝ հնչեցվել են հայհոյանքներ և բռնություն է գործադրվել տարբեր անձանց նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1, 2-րդ կետերով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր