7438 դիտում
13:13 28-12-2015
Աննան տանից մահակ է վերցրել եւ գնացել եղբոր հետ վիճաբանած Եվգենիի հետ հաշիվներ պարզելու
45-ամյա Աննա Երոխինային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբոր՝ Եվգենի Երոխինի հետ վիճաբանած Յուրիկ Աղաջանյանից պարզաբանումներ ստանալու նպատակով իր բնակարանից վերցրել է արհեստագործական եղանակով պատրաստված փոխագուցավոր մետաղյա մահակների նմանողականությամբ հարվածող-փշրվող սառը զենքերի շարքին դասվող մահակը, որն ապօրինի կրելով հագուստի թևքի մեջ` գնացել է Աբովյան քաղաքի հին շուկայի հարևանությամբ գտնվող արհեստանոցի մոտ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Յուրիկ Աղաջանյանը նշված մահակը նրա ձեռքից վերցրել է և նույն օրը ներկայացրել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Չարենեցվանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1117 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1162 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
886 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան