Այցելություն սահմանամերձ Ծաղկավան գյուղի Ասիրյանների ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էին այցելություն Տավուշի մարզի Ծաղկավան սահմանամերձ գյուղում բնակվող Ասիրյանների ընտանիքին։ Այս ընտանիքը բաղկացած է 3-13 տարեկան անչափահաս երեխաներից։
Ընտանիքի հայրը հաշմանդամ է, մայրը չի աշխատում, ինչպես նաև ունեն թոշակառու տատիկ: Հյուրերը պատրաստել էին նվերներ՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, բազմազավակ այս ընտանիքի համար։
Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշեց, որ այցելություններ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին պարբերաբար կազմակերպվում են։ Նրանք իրենց պարտքն են համարում լինել այս ընտանիքների կողքին, և ցանկանում են, որպեսզի նման ակցիաներն ավելի մեծ տարածում գտնեն։
Արմինե Բարսեղյանը նշեց նաև, որ Ծաղկավան գյուղում ևս շատ են լինում կրակոցներ հակառակորդի կողմից, սակայն բնակիչների ոգին ամուր է:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]