Ժամանակակից դպրոցականներին բախտը ժպտացել է. նրանց համար այսօր վաճառվում են տարբեր գույնի և ձևի դպրոցական պայուսակներ, գունագեղ տետրեր, մատիտներ, զվարճալի կենդանիների և խաղալիքների տեսքով գրիչներ, գեղեցիկ պատկերներով տետրեր և ալբոմներ, իսկ դպրոցական համազգեստը նրանց համար պատվիրում են ամենանորաձևն ու հարմարավետը:
Խորհրդային տարիներին այդ ամենը չկար, սակայն դպրոցականները գնահատում և սիրում էին այն ամենը, ինչ ունեին. հաշվիչ փայտիկները, գրքերի կազմերը, տետրերը և դպրոցական սիրված համազգեստը, որը նույնն էր բոլորի համար: