Սիրիայում սպանվել է Իրանի պետական հեռուստատեսության աշխատակիցը
Իրանի պետական հեռուստաալիքը հաստատել է Սիրիայում այդ երկրիկառավարական ուժերի և ԻՊ գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ իր աշխատակից Դավուդ Ջավանմարդի մահվան փաստը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Մարտերն ընթացել են Հալեպի մերձակայքում, երբ ականանետային կրակոցից սպանվել է Ջավանմարդը:
Հիշեցնենք, որ մինչ օրս Սիրիայում սպանվել է իրանական բանակի առնվազն 5 գեներալ: