211652_close_icon
views-count1372 դիտում article-date 15:37 13-10-2024

Իսրայելական բանակը հայտնել է ստորգետնյա բունկերում լիբանանյան «Հեզբոլլահի» գրոհայինի գերեվարման մասին

Իսրայելի բանակի ուժերը հարավային Լիբանանում,  ստորգետնյա բունկերում գերի են վերցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալի, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Փոխանցում է News.am-ը։

Հաղորդվում է, որ զինվորականները շենքի ներսում թունել են հայտնաբերել, որը տանում է դեպի 50 քմ մակերեսով տարածք, որը գտնվում է գետնի տակ մոտավորապես յոթ մետր խորության վրա։

Զինյալը, ըստ իսրայելական բանակի, թաքնվում էր բունկերում, որտեղ պահվում էին նաև գետնի տակ երկար մնալու համար նախատեսված զենքերն ու պաշարները։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով,  հարցաքննության համար զինյալը տեղափոխվել է Իսրայելի տարածքի քննչական մեկուսարան։

Նմանատիպ նյութեր