Փրկարարները բացել են փակ դռները
Դեկտեմբերի 26-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի դռան փականը խափանվել է, աշխատակիցները մնացել են դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բուքմեյքերական գրասենյակի դուռը:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: