7066 դիտում
10:15 26-12-2015
Ռուսաստանում ավտովթարից Հայաստանի քաղաքացիներ են մահացել
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում, Կոտելնիկովո-Պեսչանոկոպսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել 3 ավտոմեքենաների բախում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի [url=https://61.mvd.ru/news/item/6973804/]ծառայությանը[/url]:
Տեղի պետավտոտեսչության նախնական տվյալներով՝ Mazda 3 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վազանց կատարելով ВАЗ-2114 մակնիշի ավտոմեքենային, բախվել է հանդիպակաց ընթացող նույն՝ ВАЗ-2114 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո երկու ВАЗ-2114-ները բախվել են իրար:
Վթարից զոհվել են ВАЗ-2114-ներից մեկի վարորդն ու 2 ուղևորները: Զոհվել է մյուս ВАЗ-2114-ի վարորդն ու ուղևորը: Mazda-ի վարորդը չի տուժել: ВАЗ-2114-ներից մեկի ուղևորներից մեկը կոտրվածքներով հոսպիտալացվել է: Ոստիկանությունը պարզում է ՃՏՊ-ի հանգամանքները:
ՀՀ ՏԿԱԻՆ-ն էլ հայտնում է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը:
ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
769 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
703 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը