211652_close_icon
views-count3912 դիտում article-date 19:29 25-12-2015

Ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, ինչպես միշտ, անհետևանք չի մնալու. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանի հարազատներին և կիսում է կորտսյան ծանր վիշտը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որը ինչպես միշտ անհետևանք չի մնալու: Ադրբեջանի կողմից շփման գծում զինված դիմակայության խորացման և իրավիճակի ապակայունացմանը միտված հերթական քայլը կրկին փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:

Նմանատիպ նյութեր