2143 դիտում
13:53 13-11-2015
Ադրբեջանի գործողությունն անհետևանք չի մնալու. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից մարտական հենակետում հայ զինծառայողների զոհվելու փաստի առնչությամբ, որում ասված է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում նոյեմբերի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը: Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման: Միաժամանակ, ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո, ինչը ևս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին»:
Նմանատիպ նյութեր
3909 դիտում
19:29 25-12-2015
Ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, ինչպես միշտ, անհետևանք չի մնալու. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
556 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5455 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի