6652 դիտում
12:50 08-11-2020
Այս ծանր պահին ներքին թշնամանք հրահրելու ցանկացած փորձ պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու.Արա Սաղաթելյան
Պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ տականքություն, պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու։ Այս մասին [url=https://news.am/arm/news/612115.html?fbclid=IwAR2NHa-wGEQJ15zlNIuVOfFJ1fa2ASFTpGaPBzDlm08svIXPliRdTOaXHxg]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
[b]Պարոն Սաղաթելյան, երեկ սոցցանցի պրոիշխանական օգտատերերից մեկը իբր ձեր էլեկտրոնային փոստի նամակագրության տեսանյութն էր հրապարակել։ Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ դա կեղծիք է, քանի որ անգամ Google-ից ստացվող տեխնիկական նամակներն էին վերագրել «Ara Saghatelyan» անունով օգտատիրոջը։ Ըստ ձեզ, ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում և ինչո՞ւ։[/b]
Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու:
[b]Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը, իրավական գործընթաց եք նախաձեռնելո՞ւ:[/b]
Իմ խնդրանքով փաստաբաններն արդեն դատական հայց են պատրաստում։ Գուցե արդեն ավարտել են, այս պահին այստեղ՝ Արցախում, հեռախոսակապի հետ խնդիրներ ունեմ, մանրամասներով հետաքրքրվելու հնարավորություն չեմ ունեցել:
Իսկ երբ պատերազմն ավարտվի շատ կոնկրետ մարդիկ, շատ կոնկրետ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենան։
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
13:53 13-11-2015
Ադրբեջանի գործողությունն անհետևանք չի մնալու. ՀՀ ՊՆ
3909 դիտում
19:29 25-12-2015
Ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, ինչպես միշտ, անհետևանք չի մնալու. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
784 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել