211652_close_icon
views-count1882 դիտում article-date 19:02 25-12-2015

Մի շարք հայաստանյան խնամքի կենտրոններ Ամանորի նախաշեմին անակնկալ նվերներ ստացան. ֆոտոռեպորտաժ

«Ռոստելեկոմը» Ամանորի նախաշեմին անակնկալ նվերներ է պատրաստել տարեցների և հաշմանդամների կենտրոնների համար։ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձոր, Գյումրի, Աբովյան, Երևան, տեղակայված տարեցների և հաշմանդամների կենտրոնները հնարավորություն ստացան ամանորյա ծրագրերը դիտել «Ռոստելեկոմի» բարձրորակ հեռուստատեսության միջոցով․ «Ռոստելեկոմը» հեռուստատեսային սարքեր և ծառայություններ տրամադրեց «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին, Նորքի տուն-ինտերնատին։ Ամանորյա գունագեղ հաղորդումներն ու ֆիլմերն այսուհետ հասանելի կլինեն նաև ծերանոցներում ապրող միայնակ տարեցներին։ Բացի այդ Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին, Գյումրու տուն-ինտերնատին, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին և Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատին դյուրակիր համակարգիչներ տրամադրվեցին անկողնային հիվանդների և տարեցների համար համակարգչի միջոցով հարազարտների հետ շփումը հեշտացնելու նպատակով։ Հաստատությունները տնօրենները փաստեցին, որ վերջին տարիներին տարեցներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինտերնետ ռեսուրսների և տեսազանգերի նկատմամբ (Skype), քանի որ հնարավարություն են ստանում ոչ միայն իրենց առօրյան հագեցնելու, այլ ամենակարևորը՝ անգամ hեռավոր անկյունում բնակվող հարազատների հետ շփվելու և կարոտն առնելու։ «Ռոստելեկոմը» նախատեսում է 2016թ․ համագործակցել խնամքի յուրաքանչյուր կենտրոնի հետ համակարգչային գրագիտության բարձրացման «Азбука Интернета» նախագծի շրջանակներում և անվճար դասընթացներին ներգրավել նաև նշված կառույցների խնամքի տակ գտնվող անձանց։ «Ռոստելեկոմը» սեր և ջերմություն է մաղթում յուրաքանչյուրին ոչ միայն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին, այլ նաև ողջ տարվա ընթացքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր