Քիմ Քարդաշյանը իր նորածին որդուն կմկրտի Երուսաղեմի հայկական եկեղեցում
Ամերիկացի հեռուստաաստղ, դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը ամուսնու հետ միասին ծրագրում են իրենց նորածին որդուն մկրտել Երուսաղեմի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ մայր տաճարում:
Մկրտությունը ծրագրված է հաջորդ տարվա ապրիլին: Նշվում է, որ այդ նպատակով արդեն իսկ կապվել են իսրայելական անվտանգություն ապահովող ընկերություններից մեկի հետ: Հայտնի է, որ կնքամայրը կլինի Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնին:
Նշենք, որ այս տարի Քիմ Քարդաշյանը Քանյեի հետ այցելել էր Հայաստան, այնուհետև մեկնել Իսրայել, որտեղ Քիմի դուստր Նորթ Ուեսթը մկրտվել էր նույն եկեղեցում: