211652_close_icon
views-count27991 դիտում article-date 20:36 24-12-2015

Արմավիրի մարզում բախվել են երկու 06-երն ու բեռնատարը. վերջինը շրջվել է 06-երից մեկի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հուշակերտ-Վանանդ-Նոր Կեսարյա գյուղերը կապող խաչմերուկում բախվել են Շենավան գյուղի բնակիչ, 58-ամյա Ռաֆայել Մինասյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 16 ԼՍ 410 համարանիշի, 57-ամյա Էդվարդ Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 13 ՍԼ 484 համարանիշի և Ալաշկերտ գյուղի բնակիչ, 53-ամյա Վասիլ Հարությունյանի վարած ГАЗ 60 մակնիշի 28 ՍՍ 217 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարը ընկել է 06-երից մեկի վրա, ինչի հետևանքով վարորդներից Է. Մանուկյանը և մյուս 06 ավտոմեքենայի ուղևոր Սարիբեկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել գազի բալոնների փականը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-րդ դասկաի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Վահան Տիգրանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր