1580 դիտում
22:19 24-12-2015
Կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Որոշմամբ սահմանվել է նաև համալսարանի գործունեության նպատակը, խնդիրները և գործառույթները: Համալսարանի նպատակն է ռազմավարական մակարդակի կրթական օղակի ստեղծումը, մասնավորապես, ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգության ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը:
Հաստատությանը ֆինանսական ճկունություն ընձեռելու համար գործադիրի մեկ այլ որոշմամբ կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամ, որի նպատակն է աջակցել ՀՀ ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացմանը:
Գործադիրն ընդունել է նաև համապատասխան որոշում, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների որակյալ կրթություն ստանալու, սոցիալական վիճակը բարելավելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու պահանջներից: Ըստ այդմ, գումար կհատկացվի կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար:
Գումարը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու համար:
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
17:48 22-03-2017
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1390 դիտում
21:31 14-10-2019
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է