Ավտովթար` ավտովթարից հետո. տեսանյութ
Թայլանդի ավտոճանապարհներից մեկում «ձախորդ» տղամարդը միաժամանակ երկու ավտովթարի մասնակից էր դարձել:
Բանն այն է, որ սկզբում նրա մոտոցիկլետին էր բախվել մեկ այլ մոտոցիկլետ, այնուհետև նրան վրաերթի էր ենթարկել այդ պահին ընթացող ավտոմեքենան:
Հարվածից նա կորցրել էր գիտակցությունը: Նրան օգնության էին հասել ականատեսները և մարմնական վնասվածնքերով տեղափոխել հիվանդանոց:



