Չինաստանը 6,2 մլն դոլարի օգնության կհատկացնի Սիրիային
Չինաստանի իշխանությունները որոշում են կայացնել 6,2 մլն ԱՄՆ դոլարի օգնության հատկացնել Սիրիային: Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ Սիրիայի իր գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ հանդիպումից հետո, հաղորդում է rosbalt.ru-ն:
Վան Իի խոսքով՝ պաշտոնական Դամասկոսը պատրաստ է խաղաղ բանակցությունների շրջանակում դիտարկել ընդդիմության ներկայացուցիչների հետ որոշ շրջաններույմ հրադադարի ռեժիմ սահմանելու հարցը:
Իր հերթին Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը սպասում է Ժնևում հանդիպմանը մասնակցելու ընդդիմության ներկայացուցիչների անունների ցուցակին:
Նա նաև նշել է, որ իր երկիրը սպասում է Չինաստանից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ավելի մեծ ջանքեր՝ ուղղված ահաբեկիչների ֆինանսավորմանը և սպառազինմանը կանխելուն: