Հետախուզվողը օդանավակայանից քայլերն ուղղեց ոստիկանություն
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Գագիկ Գ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]


