211652_close_icon
views-count1380 դիտում article-date 20:25 23-12-2015

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ կաշխատեն տոն օրերին

Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Հայաստանի ազգային պատկերասրահ (Երևան, Արամի 1) Հայաստանի պատմության թանգարան (Երևան, Հանրապետության հրապարակ 4) Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (Երևան, Արամի 1) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան, Արշակունյաց 28) Ե. Չարենցի տուն-թանգարան (Երևան, Մաշտոցի 17) Ա. Խաչատրյանի տուն-թանգարան (Երևան, Զարուբյան 3) Հովհ. Թումանյանի թանգարան (Երևան, Մոսկովյան 40) Ս. Փարաջանովի թանգարան (Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն) Եր.Քոչարի թանգարան (Երևան, Մաշտոցի 39/12) Ռուսական արվեստի թանգարան (Երևան, Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) Օրբելի եղբայրների տուն-թանգարան (ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 8)

Նմանատիպ նյութեր