211652_close_icon
views-count699 դիտում article-date 13:02 23-12-2015

Կողոպտիչը հայտնաբերվել և ձերբակալվել է

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Շինարարների փողոցի թիվ 27/1 շենքի շքամուտքում հափշտակել են 1969 թ. ծնված Գայանե Ա.-ի պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, սոցքարտ, բնակարանի և կրպակի բանալիներ, բանկային 6 քարտ, բջջային 2 հեռախոս և անձրևանոց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1984 թ. ծնված Արգամ Ա.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է: Հափշտակված հեռախոսները հայտնաբերվել են, ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր