2493 դիտում
11:08 23-12-2015
Սարգսյան-Ալիև հանդիպումը կմոտեցնի երկրները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս է հայտնել, որ Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը երկու երկրներին կմոտեցնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Գլխավոր քարտուղարը գտնում է, որ հանդիպումը կողմերին հնարավորություն է ընձեռել քննարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կրճատելուն, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազելուն ուղղված գործնական քայլերը, մշակել ուղիներ, որպեսզի մոտեցվի գործընթացը»,-ասված է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Նա նաև կոչ է արել Բաքվուն ու Երևանին սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ իրավիճակը հետագա սրումը թուլացնելու նպատակով, ինչպես նաև զերծմնալ նոր բռնությունների հանգեցնող գործողություններից:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:
Նմանատիպ նյութեր
4811 դիտում
18:58 10-02-2018
ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Արմեն Սարգսյան
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
928 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին