211652_close_icon
views-count4781 դիտում article-date 18:58 10-02-2018

ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Արմեն Սարգսյան

Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: [url=http://artsakhpress.am/arm/news/80724/o-rn-e-arcakhyan-orakargy-armen-sargsyany-stepanakertum-handes-e-ekel-tchepazrucov.html]«Արցախպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Անդրադառնալով Սրցախ այցին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն շատ կարևոր էր, քանի որ անմիջապես Արցախի Նախագահից է տեղեկացել վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին: «Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, և, որպես ազատ քաղաքացի, շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Ա. Սարգսյանը և հավելել, որ Նախագահի և ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից բացի, այցի օրակարգում նախատեսված է այցելել Արցախի կրթօջախներ:

Նմանատիպ նյութեր