211652_close_icon

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

views-count1350 դիտում article-date 14:45 22-12-2015
Հունաստանի խորհրդարանի անդամներն այսօր անցկացված քվեարկության արդյունքում ճանաչել են Պաղեստինը՝ որպես անկախ պետություն: Այդ մասին հայտնել է France Press գործակալությունը: Հրավիրված հատուկ լիագումար նիստում խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը ընթերցել է տեքստը և հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են այդ փաստաթղթի ընդունմանը, պետք է ոտքի կանգնեն: Խորհրդարանականները միաձայն ընդունել են բանաձևը: Նախօրեին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ Հունաստանը կողմ է հանդես գալիս Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն համարվելու արդար ու կյանքի որակին նպաստող որոշման օգտին:

Նմանատիպ նյութեր