211652_close_icon
views-count8774 դիտում article-date 19:53 21-12-2015

ՀՏ Հայկոն վկայություն տվեց Թեւոսիկի եղբոր սպանության գործով. Aravot.am

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ, շարունակվում էր Իսրայել Սարգսյանի գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաները, վկաների շարքում էր Հայկ Մարգարյանը, որը հասարակությանը հայտնի է որպես ռեփեր ՀՏ Հայկո: Նա տեղեկացրեց, որ փաբ-սրճարան ունի, եւ ինչքանով որ տեղյակ է՝ ամբաստանյալը եղել է իր սրճարանում: Նա նշեց, որ ինքն իր սրճարանի անվտանգությունը ապահովելու համար լրիվ ուրիշ մարդու հետ է կապ պահպանել, ում անունը Տիգրան է եղել, որն ամեն օր երկու նոր աշխատակիցների էր ուղարկել սրճարան: Հայկ Մարգարյանը չբացառեց, որ հնարավոր է՝ տեսել է Իսրայել Սարգսյանին, սակայն այս պահին չի հիշում: Իսրայել Սարգսյանի հարցին, թե ինչպես է ծանոթացել Տիգրանի հետ, առաջին հանդիպումը որտե՞ղ է եղել, նա պատասխանեց, որ կոնկրետ չի հիշում, թե որտեղ են հանդիպել, եւ չի կարող մտաբերել՝ արդյոք նրա հետ մարդ է եղե՞լ, թե՞ ոչ: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/12/21/641677/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր