Կառլ-Հայնց Ռումենիգե. Արդեն գիտեմ, թե ուր է գնալու Գվարդիոլան
«Բավարայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ գիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան մյունխենյան ակումբի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Կարծում եմ, գիտեմ, թե նա ուր է գնում: Սակայն համապատասխան հայտարարությունը պետք է անի Գվարդիոլան կամ նոր ակումբը», ասել է Ռումենիգեն:
Նրա խոսքերով, Գվարդիոլան «Բավարիայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին իրեն հայտնել է երկու շաբաթ առաջ: Ընդ որում, կատալոնացի մասնագետը ասել է, թե «նոր մարտահրավերներ է փնտրում և դրա համար ներողություն խնդրեց»:
Հիշեցնենք, որ ամռանը «Բավարիայի» նոր մարզիչ կդառնա իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, որի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է 3 տարով: