Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1934 թ. ծնված Ս. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: