1830 դիտում
14:42 21-12-2015
Բլատերն ու Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլից
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն ու ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով զրկվեցին ցանկացած ֆուտբոլային գործունեությունից:
ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ Բլատերն ու Պլատինին խախտել են իրենց կազմակերպությունների էթիկական նորմերը, որը վերաբերում է շահերի բախմանը, չեզոքությանը և նվիրատվությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ էթիկայի հանձնաժողովը Բլատերին ու Պլատինիին 90 օրով էր զրկել ֆուտբոլային գործունեությունից: Պատճառը 1999-2002թթ. Բլատերի կողմից Պլատինիին կատարած վճարումներն են՝ ինչ-ինչ աշխատանքների դիմաց: Վճարումները կատարվել էին 2011թ. փետրվարին:
Համաձայն շվեյցարական օրենսդրության, ցանկացած աշխատանքի դիմաց աշխատողը՝ ըստ պայմանագրի, պետք է ստանա իր գումարները աշխատանքն ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում: Հենց սա էլ դարձել է քրեական գործ հարուցելու հիմքը:
Նմանատիպ նյութեր
4988 դիտում
20:35 25-09-2017
«Յուվենտուսի» նախագահը մեկ տարով հեռացվել է ֆուտբոլից
Այս բաժնից
3766 դիտում
20:50 21-01-2025
ՀՀ հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի
3049 դիտում
11:01 21-01-2025
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ»-ը շնորհավորել են
3019 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը