211652_close_icon
views-count19516 դիտում article-date 10:14 21-12-2015

Խոշոր ավտովթար Դավիթ Բեկի պողոտայում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ թիվ 106/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 18-ամյա Վանիկ Ասատրյանի վարած Mercedes Benz մակնիշի 34 ZM 257 համարանիշի և 55-ամյա Հմայակ Արիստակեսյանի վարած Opel մակնիշի 34 VF 762 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հ. Արիստակեսյանն ու Mercedes-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Գևորգ Մարգարյանը մարմնական վնասվածքներով դեպքի վայր օպերատիվորեն ժամանած 1-03 շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Ասատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր