1991 դիտում
16:37 19-12-2015
Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային և բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ փոխհատուցման գործընթացը շարունակվում է, և վարչապետի մոտ կայացած վերջին հանդիպման արդյունքներով, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ամբողջությամբ լուծվել է ևս 18 ընտանիքի փոխհատուցում տրամադրելու հարցը:
Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց կողմից բարձրացվող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց լուծման հարցում հետևողական լինելու համար: Վարչապետն իր հերթին նշել է, որ վերոնշյալ հարցերը գտնվում են իր անմիջական հսկողության ներքո, և կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
18:18 19-04-2014
ՀՀ վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին
2233 դիտում
20:36 13-07-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասից օտարված բնակիչներին եւ իրատեսական խոստումներ տվել
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը