Մոուրինյոյի պաշտոնանկության նախաձեռնողները եղել են Ազարը և Ֆաբրեգասը
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը և Էդեն Ազարը եղել են Ժոզե Մոուրինյոյի [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/17/73135/]պաշտոնանկության[/url] հիմնական նախաձեռնողները, հայտնում է NBC-ն:
Հենց 28-ամյա Ֆաբրեգասն է եղել Մոուրինյոյի հիմնական ընդդիմադիրը և ակումբի ղեկավարությանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/18/73189/]բողոքել է[/url] պորտուգալացուց և նրա արարքներից:
52-ամյա մասնագետը ստիպված է եղել մի քանի շաբաթ շարունակ՝ ակումբի անհաջող մրցելույթների պատճառով թիմի ներսում ստեղծված լարված իրավիճակի դեմ պայքարել:
Այն փաստը, որ «Չելսիի» երկու ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Մոուրինյոյին հեռացնելու ցանկություն են հայտնել, ազդել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի որոշման վրա: