211652_close_icon
views-count1042 դիտում article-date 16:15 27-11-2014

Ֆաբրեգասը երջանիկ է «Չելսի»-ում

«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասը ուրախ է, որ հանդես է գալիս լոնդոնյան ակումբում: Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանից առաջ «Բարսելոնա»-ից տեղափոխվեց «Չելսի»: «Զգում եմ, որ կարիերայիս լավագույն ժամանակահատվածներից մեկն եմ անցկացնում: Ես հանդես եմ գալիս մեծագույն խաղացողների հետ, ովքեր շատ են օգնում ինձ: Մենք շատ երիտասարդ և տաղանդավոր թիմ ունենք: Խաղադաշտում ինձ զգում եմ վստահ և անկաշկանդ: «Բարսելոնա»-ում հանդես էի գալիս «կեղծ 9 համարի» դիրքում: Ես դա ստիպած էի անել հանուն թիմի: «Չելսի»-ում ես ավելի մեծ հաճույք եմ ստանում իմ խաղից»,-խոստովանել է Ֆաբրեգասը:

Նմանատիպ նյութեր