5177 դիտում
16:59 19-12-2015
Սերգեյը փորձել է կոտրել եղբոր կնոջ ննջասենյակի դուռը եւ սպառնալիքներ հնչեցրել
48-ամյա Սերգեյ Շամիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մոր` Վարսենիկ Շամիլյանի և եղբոր կնոջ` Ազատուհի Պինամյանի հետ գտնվելով անհաշտ փոխհարաբերությունների մեջ իրենց` Երևան քաղաքի բնակարանում պահանջել է Ա. Պինամյանին հեռանալ բնակարանից, այնուհետև առաջանալով դեպի վերջինս` սպանության սպառնալիքներ է տվել նրա հասցեին, որից հետո Ա. Պինամյանը փակվել է իր սենյակում, իսկ Ս. Շամիլյանը գնալով դեպի նրա ննջասենյակի դուռը` ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել դռանը` պահանջելով դուռը բացել` միաժամանակ շարունակելով սպանության սպառնալիքներ տալ Ա. Պինամյանի հասցեին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը